Թուրքիան անցնում է սպառնալիքների՞

Թուրքիան անցնում է սպառնալիքների՞

 Խոջալուի դեպքերի կապակցությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Խոսելով «մեկ ազգ՝ երկու պետության» մասին, մենք կշարունակենք ուս-ուսի կանգնել մեր ադրբեջանցի եղբայրների կողքին եւ չենք մոռանա նրանց, ովքեր կազմակերպել են այս սպանդը»:

Մինչ այդ հայտարարության մեջ շեշտված է, որ 28 տարի առաջ «Լեռնային Ղարաբաղի Խոջալու ավանում հայերը սպանել են ադրբեջանցիներին»: Թերեւս ժամանակն է բարձրացնելու հարցը, թե Խոջալուի դեպքերից մեկ ամիս առաջ ի՞նչ նպատակով են Ադրբեջան գործուղվել թուրքական բանակի մի խումբ պաշտոնաթող սպաներ եւ «Գորշ գայլեր» խմբավորման գրոհայինների մի ջոկատ: Հայտնի է, որ նրանք գործել են Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության զորամիավորման կազմում: Վերջինս Ռովշան Ջավադովի հրամանատարությամբ Աղդամի մատույցներում դիմավորել է մարդասիրական միջանցքով այնտեղ հասած խոջալուցիներին: Ռովշան Ջավադովը սպանվել է 1995թ.՝ որպես «պետական հեղաշրջման կազմակերպիչ»: