Փաշինյանը Եղիշե Կիրակոսյանին ԱՄՆ է գործուղել
2024 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգտնվի ԱՄՆ-ում։ Նիկոլ Փաշինյանը վերջինիս գործուղել է Չիկագոյի համալսարանի իրավունքի դպրոցում` որպես հրավիրյալ հետազոտող «Կառուցելով ինստիտուցիոնալ դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու և ելույթներով հանդես գալու նպատակով։
Հիշեցնենք, որ Եղիշե Կիրակոսյանը լուրջ տարաձայնություններ ունի իշխանությունների հետ եւ վերջին ամիսներին երկարատեւ արձակուրդ գնաց, ապա օնլայն էր աշխատում եւ հիմա էլ հասկանալի չէ, թե ինչ է կատարվում նրա գրասենյակում: Նրա դժգոհությունները, ըստ մեր տեղեկությունների, պայմանավորված են միջազգային իրավական ատյաններում Հայաստանի իշխանությունների որդեգրած մարտավարությամբ եւ Ադրբեջանի դեմ անատամ վարքագծով:
Կարծիքներ