Երևանից ավտոերթով գնում են դեպի Սյունիք

Երևանից ավտոերթով գնում են դեպի Սյունիք

Արշակունյաց 44 հասցեից ավտոերթ է մեկնարկում դեպի Սյունիքի մարզ։ Մենք տեղեկացանք, որ այն կազմակերպում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։ «Որոշեցի ընտրել իմ զրոյական կետը՝ Արշակունյաց 44 հասցեն, որտեղ գտնվում էր մեր ՊՈԱԿ-ը, որը տարիներ շարունակ՝ հենց իր ստեղծման առաջին օրվանից, Ալիևի բերանին 24/7 ռեժիմով հասցնում էր այնպես, որ նա գերադասում էր լեզուն կծեր, քան՝ փորձեր ինչ-որ բան հաչալ Հայաստանի կամ ՀՀ ղեկավարության հասցեին։ Հենց այստեղից է սկսել մեր իմունիտետի տապալումը։ Ուղևորվում ենք դեպի Սյունիք, որովհետև Սյունիքը եզակի մարզ է Հայաստանում, որը հասկանում է Նիկոլ Փաշինյանի վտանգավոր և հայատյաց քաղաքականությունը, որը կարող է բերել ոչ միայն տարածքային կորստի, այլև՝ ՀՀ ոչնչացմանը »,- ասաց նա։