Գերմանիայում հայտնաբերվել են Օրոփուշ տենդով վարակման առաջին դեպքերը

Գերմանիայում հայտնաբերվել են Օրոփուշ տենդով վարակման առաջին դեպքերը

 

Նիհարեցման համար նախատեսված դեղամիջոցը օգնում է դեմենցիայի դեմ պայքարում Նիհարեցման համար նախատգեսված «Լիրագլուտիդ» դեղամիջոցը, պարզվում է, որ օգնում է Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարին։ Մասնավորապես, այն դանդաղեցնում է Ալցհեյմերի հիվանդություն ունեցողների մոտ ընդհանուր վիճակի վատացումը 50 տոկոսով։ Այս մասին հայտնում է MedicalXpress պարբերականը։

Նորագույն հետազոտությունները պարզել են, որ վերոնշյալ դեղամիջոցը դանդաղեցնում է դեմենցիա ունեցողների մոտ գլխուղեղի այն հյուսվածքների քայքայումը, որոնք պատասխանատու են խոսքի, որոշումների կայացման, հիշողության եւ ինֆորմացիայի յուրացման համար։ Գիտնականների համար դեռեւս անհայտ է այդ ազդեցության մեխանիզմները, քանի որ դեռեւս պարզված չեն նաեւ, թե «Լիրագլուտիդը» ինչպես է ներգործում մարդու վրա։

Այն նաեւ բարձրացնում է նյարդային բջիջների կայունությունը եւ նյարդային բջիջների միջեւ եղած հաղորդակցությունը։ Մասնագետները նշում են, որ հետազոտությունները շարունակվելու են արդեն հաջորդ տարի եւ հնարավոր է, որ դիաբետի ու ճարպակալման բուժման համար նախատեսված վերոնշյալ դեղամիջոցը կարող է վերապրոֆիլավորվել եւ դառնալ նաեւ դեմենցիայի դեմ նախատեսված դեղամիջոց։