Այլ

44-օրյա պատերազմում թուրքեր են զոհվել․ Ֆիդանը խոստովանել է

44-օրյա պատերազմում թուրքեր են զոհվել․ Ֆիդանը խոստովանել է

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։

TRT Haber-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային հետախուզությունը 13 տարի ղեկավարած Ֆիդանին պարգևատրել էր պետական ծառայության համար մեդալով:

Վերջինս պարգևատրման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ այդ մեդալը ստանում է Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում Էրդողանի հրամանները կատարելու ընթացքում զոհված ընկերների անունից:

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները նախկինում ևս չեն թաքցրել Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը 44-օրյա պատերազմին։

Այս տարվա ապրիլին նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ գրավել Լեռնային Ղարաբաղը։ Սակայն առաջին անգամ է, որ թուրքական կողմը խոսում է արցախյան ռազմական գործողությունների ժամանակ իր զինվորականների մահվան մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image