Վերականգնվել է Արցախ գազամատակարարումը

Վերականգնվել է Արցախ գազամատակարարումը

Այսօր առավոտյան, ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ: Արդեն սկսվել է շրջանների գազամատակարարումը, որից հետո կվերականգնվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:

ԱՀ տեղեկատվական շտաբ