Հայտնի միֆեր՝ նիհարելու մասին․ ներկայացնում է դիետոլոգը

Հայտնի միֆեր՝ նիհարելու մասին․ ներկայացնում է դիետոլոգը

Շատ մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, կամ նիհարեցման պրոցեսի մեջ են, կարծում են, որ քաղցած մնալը օգնում է ավելորդ քաշից ազատվելուն։ Այս մասին հայտարարել է դիետոլոգ Անաստասիա Չերնիխը՝ progorod79.ru-ի հետ զրույցում։ Ըստ նրա, քաղցած մնալու ժամանակ էլ ավելի է դանդաղում նյութափոխանակությունը այն պատճառով, որ օրգանիզմը ենթարկվում է սթրեսի եւ սկսվում է մարդու մոտ էներգախնայման ռեժիմը։

Հետագայում արդեն քաշի նվազումը կատարվում է մկանային զանգվածի կորստի հաշվին եւ ոչ թե ճարպի կորստի։ Բացի այդ, երեկոյան վեցից հետո չուտելը նույնպես հայտնի միֆերից է եւ չի հանդիսանում արդյունավետ միջոց նիհարեցման համար։ Այդ ռեժիմը ոչ բոլոր մարդկանց համար է, որ կարելի է կիրառել։ Շատերի համար այն կարող է նույնիսկ լինել վտանգավոր։ Դրա փոխարեն, Անաստասիա Չերնիխը խորհուրդ է տալիս օգտագործել երեկոյան ժամերին դյուրամարս սպիտակուցներ, ասենք՝ ձուկ կամ պոմիդոր, վարունգ, բուլղարական պղպեղ, այսինքն՝ օսլա չպարունակող բանջարեղեն։