Տոնական Գյումրի եւ 7 մլն դրամի ամանորյա ծախսեր

Տոնական Գյումրի եւ 7 մլն դրամի ամանորյա ծախսեր

Հանրապետության երկրորդ քաղաքը տոնական տրամադրությամբ է լցված: Գյումրին պատրաստ է դիմավորելու 2020-ը: Քաղաքը զարդարելու գործընթացն ավարտված է:

Քաղաքապետարանը հիմնականում տոնական է «հագցրել » քաղաքի կենտրոնական փողոցները,երկրորդական փողոցների տեսքի մասին հոգ կտանեն համատիրությունները: Գյումրու համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանի խոսքերով՝ այս տարի շատ զուսպ նախահաշիվ են կազմել՝ 7մլն. դրամ՝ 2020-ը դիմավորելու համար:

«3մլն.100 հզր.դրամ փողոցների գեղարվեստական լուսավորության իրականացման աշխատանքների, կենտրոնական հրապարակի տոնածառի մոնտաժում և ապամոնտաժումը ապահովելու համար է: Շատ քիչ է,բայց ինչ արած»,-նշում է ֆինանսական բաժնի պետը:

Նշենք,որ այս տարի էլ նախատեսվում է երկու անգամ Ամանորին հրավառություն կազմակերպել, ինչի համար հատկացվելու է 1մլն դրամ: 2․300․000 դրամով ամանորյա պարկեր են ձեռք բերվելու, կազմակերպչական և հյուրասիրության ծախսերը կազմելու են 600 հազար դրամ: