Փաշինյանը հանցավոր համաձայնության է եկել Ծառուկյանի ու Մարուքյանի հետ

Փաշինյանը հանցավոր համաձայնության է եկել Ծառուկյանի ու Մարուքյանի հետ

Մենք գրել էինք, որ կառավարության շենքի դիմաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ակցիա է իրականացում։ Ղազարյանի պնդմամբ՝ Փաշինյանը այլեւս չպետք է շարունակի պաշտոնավարել, քանի որ դա սահմանադրության խախտում է։
Էդգար Ղազարյանի  խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հանցավոր համաձայնության է եկել նաև Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի հետ։

«Իմ կարծիքով՝ հանցավոր համագործակցության է եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Ես նշում եմ հենց այս երկուսին, այլ ոչ թե իրենց պատգամավորներին, որովհետև, իմ տեղեկություններով, ԲՀԿ- ի կամ «Լուսավոր Հանաստանի» խորհրդի նիստ տեղի չի ունեցել , որի արդյունքում կուսակցությունները կքննարկեին իրենց քաղաքական գործունեության ճակատագիրը։ Որոշումները կայացվել է անհատական մակարդակով՝ կուսակցությունների ղեկավարների։Նրանք ձեռք են բերել հանցավոր համաձայնություն, որի արդյունքում տապալվելու է մայիսի 10-ին 2018 թվականին օրինական, դեմոկրատական ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ իշխանությունը։ 2018 թվականի մի շարք միջազգային կազմակերպությունները արձանագրել են , որ այդ ընտրությունները լեգիտիմ են եղել։ Հիմա տեղի է ունենում մի գործընթաց, որի արդյունքում տապալվում է ժողովրդի իշխանությունը։ Օրինական ընտրությունների արդյունքում ձևավորված պարլամենտը պետք է պաշտոնավարի 5 տարի ժամկետով , իսկ ոչ մի քաղաքական գործիչ կամ քաղաքացի իրավունք չունի տապալելու ժողովրդի իշխանությունը»,- ասաց Ղազարյանը։

«Այսինքն՝ սահմանադրության այն դրույթը, որ երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո պարլամենտը լուծարվում է, դա ոչ թե ինքնալուծարման ինստիտուտ է,այլ ծայրահեղ դեպք՝ բացառիկ քաղաքական անորոշության պայմաններում քաղաքական հանգուցալուծումներ գտնելու համար։ Իսկ հիմա նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի, խորհրդարանը գտնվում է կազմակերպվածության գերբարձր մակարդակում»,- հավելեց նա։

Ղազարյանը նաեւ ասաց, որ եթե Գագիկ Ծառուկյանը կամ Էդմոն Մարուքյանը չեն ցանկանում լինել պատգամավոր, կարող են վայր դնել իրենց մանդատները, ինչը նույնպես մեր օրենսդրությունը նախատեսում է:

«Կուսակցության հերթական համարի պատգամավորի թեկնածուն կընտրվի պատգամավոր և կկատարի այն ֆունկցիոնալ պարտականությունները, որոնք պետք է կատարեն պատգամավորները»,- նշեց նա։