Բժիշկները հայտնել են «Օմիկրոն» շտամի հետևանքով առաջացող մաշկային հիվանդությունների մասին

Բժիշկները հայտնել են «Օմիկրոն» շտամի հետևանքով առաջացող մաշկային հիվանդությունների մասին

Բրիտանացի բժիշկները, որոնք ստեղծել են կորոնավիրուսի ախտանիշներին հետևող հավելվածը, հայտնել են «Օմիկրոն» շտամի հետևանքով առաջացած մաշկային վեց դրսևորումների մասին, որոնցից մի քանիսը կարող են պահպանվել շատ երկար ժամանակ, գրում է Daily Express-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցուցակում առաջինը «covid toes»-ն է, որի դեպքում վարակվածի մատները դառնում են կարմիր, մանուշակագույն կամ կապտավուն և երբեմն ցան է առաջանում: Այն կարող է ուղեկցվել նաև քորով և բշտիկներով։ Նման ախտանիշը բնորոշ է ոչ միայն «Օմիկրոն»-ին, այլև վիրուսի այլ տարբերակներին։ «Օմիկրոն»-ի դեպքում հնարավոր է շրթունքների ճաքեր և բորբոքումներ լինեն։

Մեկ այլ ախտանիշն է չոր մաշկը, որը նման է էկզեմային, սովորաբար լինում է պարանոցի և կրծքավանդակի վրա, որտեղ արևի լույսը հարվածում է: «Սովորաբար այն վարդագույն է լինում և քոր է առաջացնում: Այն կարող է ի հայտ գալ ցանկացած պահի՝ վարակման ընթացքում կամ դրանից հետո և սովորաբար երկար ժամանակ չի անհետանում», – նշել են բժիշկները:

Նշենք, որ B.1.1.529 մուտացիան, որը հայտնի է որպես SARS-CoV-2 «Օմիկրոն» շտամ, հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում 2021 թվականի նոյեմբերին: Կորոնավիրուսի այս տարբերակն առանձնանում է երեք տասնյակ մուտացիաներով՝ այն կարող է վարակել հիվանդներին և պատվաստվածներին։