Ուղեանցով երթևեկությունը կդադարեցվի

Ուղեանցով երթևեկությունը կդադարեցվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․

«Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝  դեկտեմբերի 9-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը»: