«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհից տուժած 4 պացիենտներից մեկը մահացել է․ ԱՆ

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհից տուժած 4 պացիենտներից մեկը մահացել է․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։ Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: Մեկ պացիենտ դուրս է գրվել: Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են»: