ԱՄՆ-ում երեխան 16 ժամ մնացել է կորոնավիրուսով վարակված մոր դիակի մոտ

ԱՄՆ-ում երեխան 16 ժամ մնացել է կորոնավիրուսով վարակված մոր դիակի մոտ

Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում երեխան 16 ժամ մնացել է կորոնավիրուսով վարակված մոր դիակի մոտ։ Այս մասին հայտնում է WGXA-ն։ Ըստ հաղորդման, կինը եղել է 42 տարեկան։

Նա աշխատել է բժիշկ։ Դիակը հայտնաբերվել է տանը։ Փորձաքննությունը պարզել է, որ կնոջ մոտ եղել է կորոնավիրուս։ Քննիչները պարզել են, որ կինը մահացել է 12-16 ժամ առաջ, նախքան կգտնեին նրա դիակը։ Այդ ողջ ժամանակ երեխան գտնվել է տանը՝ մոր դիակի մոտ։