Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, հերթական անգամ բախվելու ենք ճգնաժամի հետ

Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, հերթական անգամ բախվելու ենք ճգնաժամի հետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը.

«Սիմվոլիզմը որոշակի դերի ունի քաղաքականության մեջ. նոյեմբերի 9-ը նվաստացման ամսաթիվ է մեր պատմության մեջ:

Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացել է դիվանագիտական վստահելի աղբյուրներից։
Փաստաթղթերը վերաբերում են դելիմիտացիա\ դեմարկացիային` խորհրդային քարտեզների հիմքով ու կոմունիկացիաների խնդրի` ճանապարհ` միջանցք տրամաբանությամբ։
Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, հերթական անգամ, մեղմ ասած, բախվելու ենք ճգնաժամի հետ` արտաքին պրոբլեմներով ու ներքաղաքական ցնցումներով։

Մի քանի դիտարկում անեմ։

Նախ, դատապարտելի է, որ հերթական անգամ գործընթացը տեղի է ունենում, ըստ էության, քաղաքական ուժերի ու հասարակության թիկունքում` Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ։
Երկրորդ, տեղեկատվությունից տպավորություն է ստեղծվում, որ այս «փոխզիջումների» հիմնական թիրախը դարձյալ Հայաստանն է` տարածքային հնարավոր զիջումներով ու սուվերենության շարունակական կորստով։

Երրորդ, հասկանալի է դառնում, թե ինչ «դրական ազդակների» մասին էր խոսում Բաքուն, երբ վերադարձնում էր հինգ հայ գերիներին։
Չորրորդ, միայն այն փաստը, որ նոր փաստաթղթերի ենթադրյալ ստորագրման օր է նշվում նոյեմբերի 9-ը` արդեն խոսուն փաստ է։ Սիմվոլիզմը որոշակի դերի ունի քաղաքականության մեջ, իսկ նոյեմբերի 9-ը նվաստացման ամսաթիվ է մեր պատմության մեջ»: