Սերժ Սարգսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին

  Սերժ Սարգսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին

Համացանցում լուրեր են տարածվել, անգամ տեսանյութ են տեղադրել, որը հին է, բայց օրվա թեմայով,  որ Սերժ Սարգսյանին շտապ տեղափոխել են  հիվանդանոց, իբր անվտանգության առումով հիվանդանոցի անունը չեն նշել։ ՀՀԿ ԵԿ տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Տիգրան Վարդանյանը գրում է․

Тигран Варданян

5 mins ·

Համացանցում լուրեր են շրջանառվում առ այն, որ Նախագահ Սերժ Սարգսյանին տեղափոխել են շատ շտապ հիվանդանոց:

Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ այդ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Համաձայն եմ, որ նման ապաշնորհ և անպատասխանատու պոպուլիստների իշխանության օրոք, յուրաքանչյուրս կարող է ձեռք բերել առողջական խնդիրներ, բայց ի դժբախտություն Ձեզ, Նախագահի դիմադրողականությունը բարձր մակարդակի վրա է և նա իրեն շատ լավ է զգում:

Նյութը տարածողներին և պատվիրատուներին՝ տրամաբնություն և մարդկայնություն եմ ցանկանում: Լավ եղե՛ք: