Իրանում խոցված ուկրաինական օդանավի «սեւ արկղերը» վերծանվել են

Իրանում խոցված ուկրաինական օդանավի «սեւ արկղերը» վերծանվել են

Թեհրանում այս տարեսկզբին սխալմունքի արդյունքում խոցված ուկրաինական քաղաքացիական օդանավի «սեւ արկղերի» արտաքին վնասվածքները չեն խանգարել, որպեսզի դրանք վերծանվեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղակալ Եվգենի Ենինը։ Նա մասնավորապես ասել է, որ եւ խոսքային, եւ պարամետրային ինքնագրերը վերծանվել են։

Նշենք, որ վերծանումն իրականացվում է Ֆրանսիայում եւ հանդիսանում է ավիաաղետի տեխնիկական հետաքննության փուլերից մեկը։ Փոխնախարար Ենինը նաեւ ասել է, որ դեռեւս պարզ չէ, թե որքան կտեւի տեխնիկական հետաքննությունը։