Չեխիայի Առողջապահության նախարարը հրաժարական է տվել

Չեխիայի Առողջապահության նախարարը հրաժարական է տվել

Չեխիայի Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հրաժարական է տվել այդ երկրում կորոնավիրուսի թվերի աճի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Լուրջ մտորումներից հետո որոշում եմ կայացրել հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնիցս»,- լրագրողներին ասել է արդեն նախկին նախարար Վոյտեխը։

Նա հավելել է, որ այդ կերպ ցանկանում է տարածք ազատել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում նոր որոշումների համար։ Վոյտեխը նաեւ ասել է, որ այդ մասին իրազեկել է վարչապետ Բաբիշին։

Նշենք, որ ավելի վաղ, վարչապետ Բաբիշը ի պատասխան լրագրողի հարցին ասել էր, որ առողջապահության նախարարի հրաժարականը ներկայումս տեղին չի լինի, քանի որ նա պետք է իր առջեւ դրված խնդիրները լուծի։