Այժմ նախագահն էլ կանգնեց բանակի կողքին. Մանուկյան

Այժմ  նախագահն էլ կանգնեց բանակի կողքին. Մանուկյան

Ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես եւ բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության երթի ժամանակ ասաց ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը։ Ես դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը, հակառակ դեպքում դուք բանակին դեմ եք։ Ես դիմում եմ մեր մտավորականությանը՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ կանգնած եք բանակի կողքին»,- ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։
Նշենք նաև, որ Սահմանադրության համաձայն, ՀՀ վարչապետը 5-օրյա ժամկետում կրկին պետք է ՀՀ նախագահին ներկայացնի հրամանագրի նախագիծը, իսկ նախագահը կրկին եռօրյա ժամկետում պետք է կայացնի որոշում՝ ընդ որում ունենալով երկու տարբերակ՝ կամ ստորագրել հրամանագիրը, կամ դիմել Սահմանադրական դատարան։