Հարձակման է ենթարկվել Արեւելյան Ատրպատականի նոր նահանգապետը

Հարձակման է ենթարկվել Արեւելյան Ատրպատականի նոր նահանգապետը

Իրանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, Թավրիզում Արեւելյան Ատրպատականի նոր նահանգապետի պաշտոնական ներկայացման ժամանակ հարձակման է ենթարկվել նոր նահանգապետ Աբեդին Խորրամը: Այն պահին, երբ Խորրամը Արեւելյան Ատրպատականի հասարակության առաջ հանդես էր գալիս ելույթով, անհայտ անձը բարձրացել է բեմահարթակ եւ ապտակել է նրան, ապա հրել: Այս մասին հայտնում է IRIB-ը:

Հարձակումն իրականացրած անձին տարել են բեմից, եւ նահանգապետ Խորրամն էլ հայտարարել է, որ չի ճանաչում ագրեսորինու հավելել, որ արդեն ներել է նրան: Դեպքը տեղի է ունեցել Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդիի ներկայությամբ:

Նշենք, որ Աբեդին Խորրամը երկար ժամանակ ղեկավարել է Արեւելյան Ատրպատականում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղական բաժանմունքը: