Ռոսսելխոզնադզորը խախտումներ է հայտնաբերել ՀՀ-ից մատակարարված ձկնկիթում
Ռոսսելխոզնադզորը խախտումներ է հայտնաբերել Հայաստանից մատակարարված ձկնկիթում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և ծիածանափայլ իշխանի կարմիր սառեցված ձկնկիթի մատակարարումները: Արտադրանքում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի խմբի մանրէների մեծ մասը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես դադարեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վլադիկավկազի բնակիչը ստացել է կերակրափողի այրվածք, որը ենթադրաբար առաջացել է «Ջերմուկ» խմելու հետևանքով (ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հիվանդանոցում մահացել է)։
«Ջերմուկ» ընկերությունը բացառել է շշի մեջ քացախաթթվի առկայությունը։
Կարծիքներ