Ինչու ՌԴ-ն այդպես վարվեց ռազմավարական դաշնակցի հետ, այն էլ գերիներին վերաբերող նուրբ հարցում

Ինչու ՌԴ-ն այդպես վարվեց ռազմավարական դաշնակցի հետ, այն էլ գերիներին վերաբերող նուրբ հարցում

Սոցիալական ցանցերում հակառուսական տրամադրությոuնները, ինչպես և ենթադրվում էր, երեկ հասել էին գագաթնակետին։ Մանավանդ որ խոսքը վերաբերում էր մեր ամենանուրբ և ցավոտ հարցին՝ ռազմագերիներին։ «Հրապարակը» ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովին հարց ուղղեց՝ ինչո՞ւ է ՌԴ-ն այդպես վարվում իր ռազմավարական դաշնակցի հետ, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը բոլոր միջազգային հարթակներում, բոլոր՝ նույն՝ Ղրիմի հարցում մշտապես քվեարկել է Ռուսաստանի հետ համակարգված։ Պարոն Կոլերովը հայտարարեց․ «Հայաստանում պետք է ադեկվատ ըմբռնում լինի առ այն, որ քվեարկությունը, որի մասին խոսում եք, փաթեթային էր, Ալեքսեյ Նավալնիի հարցը ևս ներառված էր։ ԵՎ ՌԴ-ն սկզբունքորեն, ոչ մի պարագայում չէր կարող Ալեքսեյ Նավալնիի հարցով որևէ թեմայով քվեարկությանը այլ կերպ քվեարկել։ Երկրորդ. եթե Հայաստանում սա չեն հասկանում, չեն տեսնում ու չեն ուզում տեսնել, ապա դաշնակցային հարաբերությունների մասին խոսել իրոք չարժե։ Դաշնակիցը պետք է ունենա աչքեր, պետք է հասկանա, որ եթե ուզում եք, որպեսզի Ռուսաստանն ընտրություն կատարի ձեր և իր շահերի միջև, ապա ՌԴ-ն միշտ կընտրի իր շահը»։

Ավելին՝ պարոն Կոլերովը շատ պատկերավոր նկարագրեց իրենց պատվիրակության վիճակը, որը կանգնած է եղել իրենց շահերի և «Նավալնու պարանը» սեփական ձեռքերով իրենց վզին փաթաթելու հեռանկարի աչքի առաջ։

ՀԳ․ Քիչ առաջ տեղեկացանք, որ ի սկզբանե ԵԽԽՎ Բյուրոն համաձայնություն էր տվել հայ ռազմագերիներին վերաբերող հարցի՝ փաթեթով քվեարկության ներկայացնելուն, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի միջնորդությամբ հարցը դրվել է առանձին քվեարկության։ Այս հարցին ևս դեմ և ձեռնպահ են քվեարկել նաև Ռուսաստանի պատվիրակության անդամները։