Լիանա Կարապետյանը դեռեւս կալանավայր չի տեղափոխվել

Լիանա Կարապետյանը դեռեւս կալանավայր չի տեղափոխվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը փոփոխեց՝ կալանավորելով վերջինիս։

Մենք փորձեցինք կապ հաստատել Կարապետյանի որդու հետ։ Սակայն վերջինս նշեց, որ այս պահին զբաղված է եւ չի կարող խոսել։

Հարցին՝ մայրն արդեն տեղափոխվե՞լ է կալանավայր, պատասխանեց․ «Դեռ ոչ»։

Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։ Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Դանիելյանն ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է եւ Ռ․Քոչարյանի կալանքի սանկցիան եւս ինքն է տվել՝ փոխելով առաջին ատյանի որոշումը։