Հայէկոնոմբանկը BlueOrchard Finance S.A. և Symbiotics S.A. ընկերությունների հետ կնքել է վարկային պայմանագրեր

Հայէկոնոմբանկը BlueOrchard Finance S.A. և Symbiotics S.A. ընկերությունների հետ կնքել է վարկային պայմանագրեր

Հայէկոնոմբանկը BlueOrchard Finance S.A. և Symbiotics S.A. ընկերությունների հետ կնքել է վարկային պայմանագրեր, որոնց միջոցները կուղղվեն ՀՀ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:

Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ ԲԲԸ-ն (Հայէկոնոմբանկ) BlueOrchard Finance S.A. և Symbiotics S.A. ընկերությունների հետ ստորագրեց համապատասխանաբար 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ և 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ ՄՓՄՁ վարկային պայմանագրեր:

Հայէկոնոմբանկը ստացված միջոցները կուղղի ՀՀ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով Հայաստանի ՄՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը Հայէկոնոմբանկի ռազմավարական գերակայություններից է:

Հայէկոնոմբանկը Հայաստանի հնագույն ունիվերսալ առևտրային բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Հանրապետության բոլոր մարզերում՝ իր 52 մասնաճյուղերով: Բանկը հիմնականում կենտրոնացած է ՄՓՄՁ և մանրածախ բիզնեսի զարգացման վրա: Հայէկոնոմբանկը վարկանշվում է Moody’s-ի կողմից «B1» վարկանիշով և ունի «Կայուն հեռանկար»:

Բանկը վերահսկվում է ԿԲ-ի կողմից: