Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված կլինի եռակողմ պայմանավորվածությունից․ Լավրով

Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված կլինի եռակողմ պայմանավորվածությունից․ Լավրով

Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա ընդգծել է, որ Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության վրա։

«Երևանում վերջին ամիսներին «խիստ հայտարարություններ» են հնչում Մոսկվայի հասցեին՝ Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության սրման անհաջող արդյունքների պատճառով»,-ասել է նա։

Լավրովի խոսքով, այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել գործնական քայլերում։