Պուլիշիչը դժգոհ է, ցանկանում է հեռանալ

Պուլիշիչը դժգոհ է, ցանկանում է հեռանալ

Անգլիական մարզական լրատվամիջոցների պնդմամբ՝ լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը չի համակերպվում ակումբում ունեցած իր կարգավիճակի հետ և շատ շուտով կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից։ Պուլիշիչը, մասնավորապես, դժգոհ է խաղադաշտում մարզչի կողմից իրեն տրամադրված խաղաժամանակից։

Ըստ տարբեր հրապարակումների՝ այս իրավիճակից փորձում է օգտվել Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական ակումբը ցանկանում է գնել Պուլիշիչի տրանսֆերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռանը թիմից կարող  է հեռանալ Կինգսլի Կոմանը։

Պուլիշիչն ընթացող մրցաշրջանում մասնակցել է ընդհանուր առմամբ  21 հանդիպումների, որոնց շրջանակում կարողացել է դառնալ 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ասում են՝ «Չելսին» բաց կթողնի ֆուտբոլիստին միայն 60 մլն եվրոյի դիմաց։