Նոր զարգացումներ են սպասվում…

Նոր զարգացումներ են սպասվում…

 Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը  բողոքի նոտա հղեց ՀՀ արտգործնախարարությանը եւ իր  վրդովմունքը հայտնեց «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցներին մեղադրելու՝ որոշ մեկնաբանությունների վերաբերյալ; Պարզ է, որ սա դեսպան Կոպիրկինի անձնական նախաձեռնությունը չէր: Սրանով արտահայտվեց անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրդովմունքն ու վերաբերմունքը, զայրույթը ՀՀ իշխանությունների, անձամբ Փաշինյանի նկատմամբ: Իսկ ինչու՞ Պուտինը հենց հիմա զայրացավ, երբ իր գլուխը խառն է ուկրաինական պատերազմում եւ այլ անվտանգային հարցերով: Ինչու՞ այսօր Պուտինին անհանգստացրեց հայաստանյան ոչ մեծ շրջանակաների կողմից ոչ այդքան ակնհայտ տարվող կանխվարկածը, թե «Սուրմալուի» պայթյունը ռուսների ձեռքի գործն է: Այդ տեսակետը հասարակության մեջ համատարած բնույթ չի կրում եւ միայն նեղ՝ արեւմտամետ ուժերն են հակված դրան:

Վլադիմիր Պուտինը Հայաստանյան իշխանությունների՝ Փաշինյանի վրա զայրանալու շատ առիթներ է ունեցել. Այն, որ Փաշինյանը երկրի կարեւորագույն պաշտոնների է նշանակել երբեմնի ռուսատյացներին ու Ռուսաստանի դրոշը  այրողներին, ռուսական իսկանդերի «անպիտան» Լինելու մասին աղմկահարույց հայտարարությունը: Բացատրություն պահանջելու  առիթ էր նաեւ ռուս խաղաղապահների գործունեույունը քննելու անհրաժեշության մասին իշխանական հայտարարությունը: Այս բոլոր դեպքերում ՌԴ դեսպանը, ասել է՝ թե՝ Պուտինը, համբերատար լռեցին ու տարան: Բայց չգիտես ինչու, հրապարակային զայրույթ արտահայտեցին ոչ այդքան էական հարցի շուրջ: Իսկապե՞ս Պուտինին սկսել է անհանգստացնել արեւմտամետների՝ ռուսներից հայ հասարակությանը հիասթափեցնող  գրառումները: Այո, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում սրանում են հակառուսական տրամադրությունները, դրան նպաստում են նաեւ իշխանական շրջանակները, իշխանական գաղտնի ու բացահայտ քարոզչությունը:

Ադրբեջանցիները առանց կրակոցի օր օրի նորանոր բարձունքների, գյուղերի տերեր են դառնում այն տարածքներում, որտեղ կանգնած են ռուս խաղաղապահները: Եւվ ամեն անգամ մատնացոյց է արվում նոյեմբերի իննի հայտարարությունը:  Այդ փաստաթղի վերջ այդպես էլ չի երեւում, թե որտեղ է վերջանալու ադրբեջանցիներին տրվող հայկական տարածքների սահմանները եւ որտեղ է ավարտվելու նոյմենբերի 9-ը: Ակնհայտ է, որ Ուկրաինայում  իրար են «միս են ուտում» ռուսներն ու ուկրաինացիները, բայց «հաշիվը փակում են» այստեղ՝ Արցախի հաշվին: Հայ հասարակությունը հիասթափվում է դաշնակից Ռուսաստանից, որովհետեւ, Մոսկվայի ВДНХ-ում ներկայացված լուսանկրչական ցուցահանդեսում, որը նվիրվել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին, ադրբեջանցիները իրենց մեծ շնորհակալությունն են հայտնում ՌԴ-ին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին՝ պատերազմում իրենց օգնելու եւ «Ադրբեջանին վեադարձնելու իրենց պատմական հայրենիքը եւ վերականգնելու պատմական արդարությունըը»:

Ու այդ շնորհակալության մասին ռեպորտաժ են պատրաստում ու տարածում: Ահա այսպիսի դաշնակցից է հայ հասարակությունը սկսել հիասթափվել: Ռուսաստանի գլուխը խառն է եւ, կարծես թե, ձեռքերը լվացել է Արցախից ու ՀՀ-ից, դրանք որպես մանրադրամ է օգտագործում իր աշխարհաքաղաքական «րազբորկաներում»: Իսկ ռուսական իշխանական քաղաքական վերլուծաբանները սրտնեղում են, թե.«Ռուսաստանը հո Հայասատանի շահերի գերին չէ»: Հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունները խորանում են նաեւ այն բանի համար, որ գերտերությունը միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին. խանգարում է, որ Հայաստանն ազատվի աղետաբեր ու մահաբեր  Փաշինյանից...Փաշինյանը հիմա շատ ձեռնտու է բոլոոր  կողմերին՝ քանի որ բոլորի կամակատարն է: Նրան օգտագործում են բոլորը, այդ թվում  Ռուսաստանը: Փաշինյանը Հայաստանի երբեւէ ունեցած ամենաթույլ ղեկավարն է, որին դրսից կարելի է ամեն ինչ պարտադրել: Հանրային դաշտում ավելանում են հակառուսկան տրամադրություններ արտահայտող ազդեցիկ մարդիկ, քաղաքագետները, շարքային քաղաքացիները, անգամ այն մարդիկ, որոնց արտաքին քաղաքական կողմորոշումը դեպի Ռուսաստան է, սակայն, Հայաստանի համար այս  դժվար ու ճակատագրական պահին տեսնում են, որ Հայաստանը մեն-մենակ է…  

 Ինչու՞ հենց այս օրերին, որոշ ուժերի ոչ այդքան շատ  ու ոչ այնքան ընդգծված  կարծիքները ասպես վրդովեցրին Պուտինին: ԱԺԲ-ն միշտ էլ հանդես է եկել հակառուսական տարբեր հայտարարություններով, Տիգրան Խզմալյանն ամեն օր զբաղված է ՌԴ-ին ու Պուտինին փնովելով եւ ԱՄՆ-ին գովաբանելով:  Իսկ որ իշխանության կողմից գաղտնի «դաբրո» կա հակառուսկան քարոզի, նույնպես նորություն չէ: Պուտինը զայրացավ միայն հիմա:  Պուտինի այս վրդովմունքը նշանակում է, որ զարգացումներ ու իրադարձությունն են սպասվում: Իսկ դրանք կարող են լինեն տարբեր, բազմաշերտ, կարող են լինել Հայաստանի եւ՛ ներքաղաքական, եւ՛ աշխարհաքաղաքական ոլորտում: 

1. Սա կարող է նշանակել, որ «կկուն կանչել է». Փաշինյանը հեռանալու ժամը եկել է, նա կատարել եւ շուտով ավարտին կհասցնի իր առջեւ դրած ու խոստացված խնդիրները՝ կապված Արցախի, Սյունիքի, եւ մյուս «ակնկավ» կոչվող համայնքների հետ: Մավրն արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա: Փաշինյանին «օգտագործելուց» հետո նրան կարելի է «բաց թողնել»:

2. Պուտինի զայրույթը կարող է միտված լինել Հայաստանից նոր զիջումներ կորզելու: Փաշինյանին ծանր դրության մեջ դնելով եւ  «դաշնակցային» անհավատարմության մեղքից ազատվելու համար նրան կստիպեն նոր զիջումների գնալ: Այնպես չի, որ Փաշինյանը մինչ հիմա դեմ է եղել որեւէ զիջման. ով ինչ ուզում է, մարդը տալիս է: Պարզապես խոսքն այս անգամ կարող է ավելի մեծ զիջման մասին լինել, ասենք ՀՀ-ի անկախության չեղարման եւ ՌԴ-ի կազմի մեջ մտնելը: Մի քանի լարի վրա խաղացող Փաշինյանը, ով հազար ու մի մութ կապերով կապված է Արեւմուտքի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստնաի հետ, կգնա՞ նրան կտրուկ քայլի՝ «քցելով» բոլորին, հուսախաբ անելով Արեւմուքին:

3.  Հնարավոր է, որ ՌԴ-ն նախապատրաստվում է Հայաստանից ավելի մեծ կտորներ  նվիրել Ադրբեջանին, մեր տարածքային «նվերներով» հաճոյանալ Էրդողանին, որպեսզի վերջինս ավելի սրտացավ կպնի գործին եւ Զելենսկուն ինչ-որ բաներ համոզի: Դրա համար Պուտինին պետք է խռովածության ու նեղացածության «ֆոն» է ապահովել, որ արդարանա, թե՝ դուք էիք մեղավոր, որ ինձ, մեզ, մեծ ռուս ազգին վիրավորեցիք: 

Մի խոքով, Պուտինի «զայրույթի» ետեւում սպասվելիք շատ զարգացումներ կան: Իսկ թե Հայաստանի համար ինչպիսի հետեւանք կարող է ունենալ այդ «զայրույթը», ապագան ցույց կտա: