Բաղդադում կրակ են բացել ցուցարարների վրա, կա 16 զոհ

Բաղդադում կրակ են բացել ցուցարարների վրա, կա 16 զոհ

Բաղդադում հրազենային կրակ են բացել ցուցարարների վրա։ Զոհվել է 16 մարդ, վիրավորվել է 30 մարդ։ Այս մասին հայտնում է Al-Hadath-ը։ Զինված խումբը, քաղաքացիական մեքենայով մոտեցել է Էլ-Հիլյանի հրապարակին, որտեղ ընթացել է ցուցարարների բողոքի ակցիան, եւ հրազենային կրակ բացել ցուցարարների վրա։

Դեռեւս անհայտ է, թե որ խմբավորումն է կանգնած այս սադրանքի հետեւում։ Ցուցարարները կոչ են արել բանակին պաշտպանել իրենց։

Նշենք, որ Al Arabiya-ն հայտնում է 10 զոհի մասին։