Անակնկալ չեղավ․ Էրդողանը կնախագահի 3-րդ ժամկետով

Անակնկալ չեղավ․ Էրդողանը կնախագահի 3-րդ ժամկետով

Թուրքիայում հրապարակվել են մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները։

Թուրքական OdaTV–ի տվյալներով, քվեարկությունից հետո բացված քվեատուփերի 99 տոկոսի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է 52 տոկոս, ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47 տոկոս։
Anadolu գործակալության տվյալներով՝ ընտրողների մասնակցությունն այս անգամ կազմել է 84,21%։ Ավելի վաղ Թուրքիայի ԿԸՀ ղեկավարն ասել էր, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։
Հատկանշական է, որ չնայած փետրվարյան ավերիչ երկրաշարժից հետո ընտրություններ անցկացնելուց և երկրում գրանցված գնաճից՝ Թուրքիայի քաղաքացիների զանգվածային դժգոհությանը, Էրդողանին հաջողվեց պահպանել իր իշխանությունը։ 
Ավելի վաղ, Թուրքիայի գործող ղեկավարը հայտարարել էր, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն տապալել իր իշխանությունը։ Այդ առթիվ նա ուղիղ մեղադրանք է հնչեցրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հասցեին։ Մինչդեռ Քըլըչդարօղլուն մշտապես հայտարարել է, որ հաղթելու դեպքում կբարելավվի հարաբերությունները Արևմուտքի, ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ։
Էրդողանն առաջին անգամ Թուրքիայի նախագահ է ընտրվել 2014 թվականին, իսկ 2018-ին վերընտրվել է։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած առաջին փուլում Էրդողանին աջակցել է քվեարկածների 49,52%-ը, իսկ նրա մրցակից՝ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուին՝ 44,88%-ը։