Որ հավաքականների հետ է խաղալու Հայաստանի ընտրանին

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը շուտով կմեկնարկի Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում: Առաջին երկու հանդիպումները մեր ընտրանին կանցկացնի տանը՝ փետրվարի 21-ին և 25-ին Արմավիրում հյուընկալելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ղազախստանի հավաքականներին:
Փետրվարի 16-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք մարզական հավաքին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ Ալինա Պողոսյան — «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան) Սոֆինե Կևորկյան – Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ) Լիլիթ Բաբայան — «Փյունիկ-աղջիկներ»
Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան — «Լավալ» (Կանադա)
Սվետլանա Ղարագյոզյան — «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նատալիա Մինիսսյան — «Լեջենդս» (ԱՄՆ)
Սոֆիա Հարությունյան — «Բրեյքերս» (ԱՄՆ)
Սավաննա Թեյլոր
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան -«Ուրարտու-աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան — «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան — «Լանս» (Ֆրանսիա)
Մարալ Արթին — «Մոտրիլ» (Իսպանիա)
Իզաբելլա Մանե Ներսեսյան — «Իգլզ» (ԱՄՆ)
Նարինե Դավթյան — «Համբուրգ» (Գերմանիա)
Հարձակվողներ
Տաթև Խաչատրյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Միլենա Սայադյան — «Ուրարտու-աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա — «Ռոստով» (Ռուսաստան)
Հուրի Թորոսյան — «Տուդելա» (ԱՄՆ)
Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկեն ժամը 14:30-ին:
Կարծիքներ