ՌԴ-ն բավականաչափ ռեսուրսներ ունի ուկրաինական զորքերին Կուրսկից դուրս մղելու համար. Պեսկով

ՌԴ-ն բավականաչափ ռեսուրսներ ունի ուկրաինական զորքերին Կուրսկից դուրս մղելու համար. Պեսկով

Ռուսաստանը բավականաչափ ռեսուրսներ ունի՝ Ուկրաինայի զինված ուժերին Կուրսկի մարզից դուրս մղելու և Բելգորոդը պաշտպանելու համար։ 

Այս մասին ՌԻՈ Նովոստի գործակալությանը հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության առջև ծառացած է կարևոր նպատակ՝ Ուկրաինայի զինված ուժերին դուրս մղել երկրի սահմանային տարածքներից։

«Զինված ուժերի սուրբ պարտքն է անել ամեն ինչ՝ հակառակորդին այս տարածքներից դուրս շպրտելու և մեր քաղաքացիներին հուսալիորեն պաշտպանելու համար»,- ընդգծել է նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ ռուսական բանակի գլխավոր խնդիրը, որին նա հավատարիմ է մնացել հատուկ գործողության սկզբից, Դոնբասի ազատագրումն է։

Ավելի վաղ 5-tv.ru-ն հայտնել էր, որ ՌԴ զինված ուժերը շարունակում են հակառակորդին դուրս մղել Կուրսկի մարզից: