Աղվան Հովսեփյանի գործով հանձնաժողովում կլինեն բժիշկներ

 Աղվան Հովսեփյանի գործով հանձնաժողովում կլինեն բժիշկներ

Գրել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, այսօր որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ պաշտպանները  բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում քննարկվեց դատաբժշկական փորձաքննության իրականացման նպատակով հանձնաժողովի անդամների ներգրավման հարցը։

Պարզ դարձավ, որ հանձնաժողովի կազմում պետք է ներգրավվեն բժիշկներ։ Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը ելույթ ունեցավ ու բժիշկների իրենց թեկնածուների անունները թվարկեց։ Դատավորը լսեց դրանք, տեղեկացրեց նաև, որ ինքը հանձնաժողով պիտի գրություն ուղարկի և հանձնաժողովը հենց պետք է ընտրի, թե ովքեր պետք է ներգրավվեն այնտեղ։