ԱՄՆ-ն արձագանքել է Պուտինին. ռմբակոծիչներ՝ ԿԺԴՀ-ի սահմաններին

ԱՄՆ-ն արձագանքել է Պուտինին. ռմբակոծիչներ՝ ԿԺԴՀ-ի սահմաններին

ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում՝ փոխելու իր միջուկային ուժերի պատրաստվածության կարգավիճակը այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը մտածում է միջուկային դոկտրինում փոփոխությունների մասին՝ կապված արևմտյան փորձարկումների հետ։

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Վաշինգտոնը միջուկային ռմբակոծիչներ է մոտեցրել ԿԺԴՀ-ի սահմաններին Պուտինի՝ այս երկիր կատարած այցից հետո։

B-1B Lancer միջուկային ռմբակոծիչների խումբ է ուղարկվել Խաղաղ օվկիանոսի արևմուտքում գտնվող Գուամ բազա, այս մասին հայտնել է ԱՄՆ հնդկակական-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:

Գերձայնային ինքնաթիռները, որոնք ունակ են կրել մինչև 34 տոննա կշռող ռումբեր, ժամանել է Գուամ՝ ցույց տալու «պատրաստակամություն արձագանքելու և աջակցելու դաշնակիցների, գործընկերներին և ընկերներին», նշել են ամերիկյան հրամանատարությունում: