Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երգում են «Զարթի՛ր, լաո»-ն (տեսանյութ)

Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երգում են «Զարթի՛ր, լաո»-ն (տեսանյութ)

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Ինսթագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել նախօրեին տեղի ունեցած մասնավոր երեկույթից:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Սիմոնյանը, նրա ամուսինը՝ Տիգրան Քյոսայանը և Մոսկվայի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ երգում «Զարթնիր Լաո» երգը:


«Ուրբաթ երեկոյան: Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»,-գրել է Սիմոնյանը:

Հրապարակմանն արձագանքել է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը. «Կեցցեն հայերը»,-գրել է նա:

Սիմոնյանը նաև խոստովանել է, որ չի հասկանում երգի բառերը և նրա համարում թարգմանում են ամեն ինչ: