ԱՄՆ մտադիր է Վարշավային վաճառել HIMARS, ATAMCS համակարգեր և զինամթերք

ԱՄՆ մտադիր է Վարշավային վաճառել HIMARS, ATAMCS համակարգեր և զինամթերք

Միացյալ Նահանգները պատրաստվում է Լեհաստանին վաճառել շուրջ 10 միլիարդ դոլար գումարի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), ATACMS բանակային մարտավարական հրթիռային համակարգեր և զինամթերք։

Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Ռազմական անվտանգության համագործակցության գործակալությունը, փոխանցում է «Defense News»-ը: 

«Այս առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ բարելավելով ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի ուժ է», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ։

Ըստ Defense News-ի՝ Կոնգրեսն իրավասություն ունի արգելափակել վաճառքը, սակայն, ամենայն հավանականությամբ, դիմումը կհաստատվի՝ առանց խոչընդոտի: