Hraparak.am- ը գրել էր ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքը Հայսատանում ֆրանսիական համալսարանին փոխանցելու մասին: Կոլեկտիվի պահանջով, պարզաբանումներ ստանալու նպատակով, այսօր նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը հանդիպել է ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին:
Մասնաշենքի՝ կոլեկտիվի թիկունքում հանձնելու լուրը հերքելու կոլեկտիվի պահանջը Զաքոյանը հրաժարվել է կատարել, նշելով, որ չի պատրաստվում անդրադառնալ Hraparak.am-ի կողմից հրապարակված լուրին:
Ստացվում է, որ չհերքելով, Զաքոյանը հաստատում է ագրարային համալսարանի ամենամեծ մասնաշենքը ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին լուրերը: Մեր տեղեկություններով կոլեկտիվը պատրաստվում է անվստահություն հայտնել Զաքոյանին և ագրարային համալսարանի մյուս ղեկավարներին, ովքեր ևս Զաքոյանի նման պաշտպանելու են ֆրանսիական համալսարանի շահերը: