Ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից պետք է լինի ՍԴ-ն
Գրել էինք, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին այսօր դատարանը մեղավոր է ճանաչել, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից:
«Երբ դատավորը նիստում սկսում է քնել, ապա մոտավորապես այսպես էլ քնած վճիռ կարող է կայացնել։ Շատ անհաղորդ էր ամբողջ պրոցեսին, այն իր համար հետաքրքիր չէր։ Ինքն ի սկզբանե գիտեր, ինչ որոշում է կայացնելու, իրավունքների տասնյակ խախտումները, երկար հիմնավոր ճառերը, բոլոր փաստարկները, առավոտ ժամը 9-ից նիստեր դնելն ու երկար նիստեր անելը խոսում են մի բանի մասին, որ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից պետք է լինի Սահմանդրական դատարանը։ Ուրիշ բանի մասին չէ։ Սա է, և սրա մասին խոսել եմ 2020-ին։ Թե ինչ, առաջիկայում պարզ կլինի, կտեսնեք, թե Սահմանադրական դատարանն ինչ է անում»,- լրագրողների հետ զրույցում նիստից հետո ասել է Հրայր Թովմասյանը:
Կարծիքներ