Բացահայտվել է Մադագասկարի հնագույն առեղծվածը

Բացահայտվել է Մադագասկարի հնագույն առեղծվածը

ԱՄՆ Էներգիայի եւ շրջակա միջավայրի ինստիտուտի գիտնականները պարզվել են, որ Մադագասկարում մարդիկ հայտնվել են 11 հազար տարի առաջ՝ տեղափոխվելով Աֆրիիկայից, ինչը նշանակում է, որ այսպես ասած Մադագասկարի բնակեցումը եղել է 9 հազար տարի ավելի շուտ, քան այդ մասին կարծվում է գիտական շրջանակների կողմից։ Երկար ժամանակ գիտության մեջ վեճ կար կապված Մադագասկարում բնավայրերի առաջացման ժամանակագրության հետ կապված։ Phys.org-ը։ Մասնագետները, հիմնվելով կղզու հնագիտական արժեք ներկայացնող գտածոների ռադիոածխածնային թվագրման մեթոդով իրականացրած հետազոտությունների տվյալների վերլուծությունների վրա, պարզել են, որ իրականում կղզին բնակեցվել է դեռ 11 հազար տարի առաջ եւ կղզում ընթացող բնական բազմազանության փոփոխությունները ընթացել են բավականին դանդաղ ու աստիճանական կերպով։