Սա չափից դուրս անհանգստացնող թիվ է. Կարեն Սիմոնյան

Սա չափից դուրս անհանգստացնող թիվ է. Կարեն Սիմոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանում կրճատվե՞լ է ավելի քան 107 հազար աշխատատեղ վերջին 8 ամիսների ընթացքում, թե՞ ավելացել է։ Կառավարության լիազոր մարմինն ու վարչապետը կարծես թե հակասում են միմյանց։

Դեռևս օգոստոսի 26-ին գրություն էի ուղարկել ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2020 հունվար-օգոստոս ամիսների ընթացքում աշխատանքից մշտական և ժամանակավորապես ազատված քաղաքացիների թվի վերաբերյալ։ Ի պատասխան իմ հարցման՝ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը, հիմնելով ՊԵԿ տրամադրած տեղեկությունների վրա առ 07/09/2020թ․, հայտնել է, որ նշված ժամանակահատվածում մշտական հիմքով աշխատանքից ազատվել է 65 325, իսկ ժամանակավորապես՝ 42 741 քաղաքացի։ Սա չափից դուրս անհանգտսացնող թիվ է, սակայն, սեպտեմբերի 16-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ կրճատված աշխատատեղերը ոչ միայն վերականգնվել են, այլև ավելացել են նախկինում իր կողմից հնչեցված թվին համապատասխան, այն է՝ 6600-ով։ Այստեղից ծագում է լեգիտիմ հարց՝ ո՞ր տվյալներն են արժանահավատ։ Վերջիվերջո, Հայաստանում որքա՞ն քաղաքացի է կորցրել իր աշխատանքը կամ, միգուցե, ոչ-ոք չի՞ զրկվել աշխատանքից։ Tradingeconomics.com վերլուծական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում զբաղվածների թվաքանակը 2020 թվականի հունիս և հուլիս ամիսներին կազմել է համապատասխանաբար 898.0 հազար և 913.0 հազար մարդ, իսկ անցած տարվա նույն ամիսների դրությամբ համապատասխանաբար՝ 1198.0 հազար և 958.0 հազար մարդ։ Փաստացի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբաղվածների թվաքանակը հանրապետությունում կրճատվել է հունիսի դրությամբ՝ 25%-ով, իսկ հուլիսի դրությամբ՝ 4.7%-ով։ Փաստացի, եթե խոսենք աշխատատեղերի մասին, ապա կարելի է ասել, որ դրանք ոչ թե ավելացել են, այլ ընդամենը աստիճանաբար վերաբացվել են՝ նախորդ ամիսների lockdown-ից հետո։