Փաշինյանի իշխանության համար Լազարոտեի, Ստամբուլյան կոնվենցիաները ժողովրդավարությունից կարևոր են

Փաշինյանի իշխանության համար Լազարոտեի, Ստամբուլյան կոնվենցիաները ժողովրդավարությունից կարևոր են

«Հրապարակ TV»-ի եթերում  «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հարցազրույցն է։
 
-Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշիինյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանը զրոյից արտաքին քաղաքականություն է ստեղծում։ Հետո արդեն իրեն ուղղեց ու ասաց, որ «ես չեմ ասում՝ մենք նվաճումներ չենք ունեցել ։Ինչպե՞ս կգնահատեիք, սա և՞ս այդ աննախադեպությունների շարքի՞ց է։

-Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ելույթները սկսում է նրանից, որ  հեղափոխություն է եղել, հեղափոխականության նոր  դրույթներ և թեզեր պետք է մտցվեն,  նոր մոտեցումներ են պետք, նոր իրավիճակ է ստեղծվել և այդ ամեն ինչն անպայման, ինչպես և Դուք նշեցիք՝  աննախադեպության քողի տակ։ Ամեն ինչ աննախադեպ է ու անկրկնելի ։ Նա ասաց, որ զրոյից է սկսում Արցախի բանակցություններն էլ , և այդ ամեն ինչն անպայման, ինչպես և Դուք նշեցիք, աննախադեպության քողի ներքո է։  Ամեն ինչ աննախադեպ է, անկրկնելի է։ Արցախի բանակցությունների մասին խոսելիս էլի նմանատիպ բան էր ասում, որ զրոյից ենք սկսում։ Բայց, ի վերջո, իրեն ուղղեց և ասաց, որ այնպես չէ, որ մինչև ինձ ոչ մի բան չի եղել և որ ամեն ինչ եղել է, եղել է բացասական։ Դա Նիկոլ Փաշինյանին հատուկ մոտեցում ու դրսևորում է․այսսօր մի բան ասել, մյուս օրը՝ մեկ այլ բան, երրորդ օրը մի այլ բան անել։ Բայց այստեղ խնդիրը նույնիսկ դա չէ, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ասաց ու ինչպե՞ս է անում։ Խնդիրն այն է, որ խոսքը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին է, խոսքը Արցախի ապագայի մասին է և մեր պետականության ապագայի․ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի Հանրապետության։ Այստեղ բացթողումներ, սխալներ ունենալ և դա անել  պարբերաբար ու անընդհատ․ սա կարող է   մեծ և ծանր հետևանքներթողնել։

-Արդյոք, դա անհարգալից վերաբերմունք չէ՞ր դիվանագիտական կորպուսի նկատմամբ, որը տարիներ շարունակ աշխատել է և՛ արցախյան խնդրի շուրջ, և՛ ընդհանրապես։ Ինչպես  նաև՝ պետության իրավահաջորդության սկզբունքի նկատմամբ։

-Ընդհանուր առմամբ, երբ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, նա իր ձևակերպումներում առանձնապես նրբանկատ չի լինում։ Այնպես է ներկայացնում ու խոսում, որ դա կարելի է և՛ վիրավորանք դիտարկել, և՛ ամեն ինչ։ Եվ ոչ միայն դիվանագետների, այլև պետական պաշտոնյաների ու ընդհանրապես՝ մարդկանց մասին։ Չկրկնեմ, որովհետև դա անգամ տհաճ է։ Դա  իրեն հատուկ ոճ է, երբ  հանդես է գալիս «մաչոյի» դիրքերից։ Բայց դա կարծում եմ՝ ճիշտ չէ, և այո, դրա մեջ կա անհարգալից վերաբերմունք, որն իմ համար գոնե ընդունելի չէ։ Ցանկացած պետություն ունի ինստիտուցիոնալ հիշողություն։ Մի այլ բան է, որ դու կարող ես եղածից դժգոհ լինել և  կարող ես փորձել վերափոխել դա, բայց մի այլ բան է, որ այդ ընթացքում ասում ես՝ «և ոչինչ » և «ամեն ինչ զրոյից»։  Դա ցանկացած պարագայում սխալ է։ Որովհետև ինչ էլ լինի, ինչ-որ մի բան էլ դրական է և  պետք է վատը մի կողմ դնել, դրականի վրա կառուցել։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայակենտրոնության մասին հայտարարություններին՝ Արա Հակոբյանն ասում է․«Եթե  հայակենտրոնության դրսևորում է այն, որ  կարող է Ռուսաստանի նախագահը գալ, դու քեզ թույլ տաս իրեն ելքի մոտ չդիմավորել, իսկ հետո հետևից գնաս ու հասնես օդակայանան․․․ եթե դա է հայակենտրոնությունը, ապա դա զավեշտ է։ Եվ նման հայակենտրոնություն պետք չէ ո՛չ ռուսներին,  ո՛չ հայերին»։

Արա Հակոբյանը անդրադառնում է նաև ներքաղաքական խնդիրներին։ Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տապալել է արտաքին քաղաքական ոլորտում, սոցիալ-տնտեսական և այլ, և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը այս իշխանության հեռացումն է։ «Հանրության մեջ, ոնց որ թե առաջանում է կոնսենսուս, որ իշխանությունները տապալել են։ Բայց խնդիրը հետևյալն է։ Լավ,տապալել են, ո՞նց պետք է գնան և ո՞վ պետք է գա։Հիմա հայտնվել են հին ու նոր գործիչներ, որոնք ասում են՝ խնդիրը իշխանության մեջ չէ, այսինքն՝ թող Նիկոլ Փաշինյանը գնա, իսկ դուք, տղանե՛ր, մնացեք, մենք էլ կգանք ու իրար հետ կշարունակենք կառավարել։ Այդ մոտեցումն ունի շատ մեծ վտանգ »,-ասում է Արա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսնայությում։