Եվրոպային՝ գազ, հայերին՝ երկխոսություն, աշխարհին էլ՝ խաղաղություն

Եվրոպային՝ գազ, հայերին՝ երկխոսություն, աշխարհին էլ՝ խաղաղություն

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում՝ կապված Լաչինի ճանապարհի շրջափակման հետ։ Սա «ԵՄ-ի միայն գործիքներից մեկն է՝ առաջ մղելու արտաքին և անվտանգության քաղաքականության ընդհանուր նպատակները», ուղիղ և անկաշկանդ կերպով բացատրել է եվրոպացի գլխավոր դիվանագետը, ասելով, որ նա մշտական ​​կապի մեջ է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և նրա կարծիքով՝ այդ երկրների ղեկավարները «հանձնառու են երկխոսության միջոցով լուծել խնդիրները»։

Այնպես որ պատժամիջոցներ չեն լինի, մի սպասեք, նա հստակ նշել է Եվրոպային՝ գազ, հայերին՝ երկխոսություն, աշխարհին էլ՝ խաղաղություն.

Ու հիշե՛ք, մինչև հայի թասիբը չվերականգնվի, մենք ՀԱՅՐԵՆԻՔ չենք ունենա, մնացածը՝ լոլոներ են»: