Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության շարունակությունն է

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության շարունակությունն է

Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը, որը ներկայացնում է Կիպրոսը, Բրյուսելում «Արմենպրեսին» տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտման խնդրին։ Նա նշել է, որ Թուրքիայի նախագահի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես պատմական ճշմարտության մերժում, այլև որպես ցեղասպանության շարունակություն։