ՀԱՄԱՍ-ը մերժել է Բայդենի առաջարկը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մերժել է պատանդներին ազատ արձակելու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Իսրայելը միջնորդների միջոցով ստացել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը Գազայի հատվածում հրադադարի մասին Բայդենի առաջարկին։ Պաղեստինյան շարժումը մերժել է պատանդներին ազատ արձակելու գաղափարը։
Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ ՀԱՄԱՍ-ը փոխել է զգալի թվով հիմնական և կարևորագույն պարամետրեր։
Մինչ այս ՀԱՄԱՍ շարժումը խոստացել էր ազատ արձակել Գազայում մնացած երկու ռուսներին, սակայն դրա համար հրադադար էր պահանջել։
Կարծիքներ