Նոր նախագահ, պարետային ժամ. ի՞նչ է սպասվում Վրաստանին

Նոր նախագահ, պարետային ժամ. ի՞նչ է սպասվում Վրաստանին

Վրաստանի կառավարությունը քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու և ամբողջ երկրում պարետային ժամ մտցնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ընդդիմադիր Մթավարի Արխի հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ծրագրում է դեկտեմբերի 29-ին Վրաստանի նոր նախագահ նշանակել Միխեիլ Կավելաշվիլիին։ 

Դրանից հետո կուսակցությունը մտադիր է արտակարգ դրության շրջանակներում պարետային ժամ մտցնել։

Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությանը «հինգ օր է պահանջվել բռնություն գործադրելու՝ ընդդիմության կարողությունը չեզոքացնելու համար», ինչը օգնել է «ճնշել երկրում Մայդանի փորձը»։