«Հրապարակ». Պարզվում է՝ մեր վարչապետը դեռ մեղմ է ասել

«Հրապարակ». Պարզվում է՝ մեր վարչապետը դեռ մեղմ է ասել

Երբեմնի հովեկային կյանքից հետո հայաստանյան դիվանագիտական ծառայությունները արտակարգ ռեժիմով, 24- ժամյա հերթապահություններով աշխատում են: Հետաքրքրվեցինք նախորդ օրը Փաշինյանի մի արտահայտությամբ՝ որ այլ երկրներ չեն հայտարարում վարակվածների իրական տվյալները, դա դիվանագիտական «նոնսենս» չէ՞, ԱԳՆ մամլո խոսնակն ասաց․ «Վարչապետի հետ կապված հարցերով պետք է դիմեք կառավարությանը»: Դիմեցինք։ Կառավարության աղբյուրը խորհուրդ տվեց «ունկնդրել», այլ երկրների ղեկավարների ելույթները։ «Ասենք՝ պարոն Թրամփը կորոնավիրուսը համարում է «չայնի-ֆլյուոր»` չինական հիվանդություն, Բորիս Ջոնսոնն ընդհանրապես խորհուրդ տվեց, թե գնացեք-պատրաստվեք ձեր հարազատների մահվանը, այնպես որ, մեզ մոտ կազուսներ մի որոնեք»: