Դատարան դիմելն անիմաստ էր

Դատարան դիմելն անիմաստ էր

Օգոստոս ամսին մի նամակ էր տարածվել, որ իբրեւ թե «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանը դիմել է «Բաց հասարակությունների ինստիտուտի» գլոբալ օպերացիաների տնօրեն Գրեգ Թեյլորին` Նավալնուն սատարելու, Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնելու նախագծերը Հայաստանից համատեղ արդյունավետ ֆինանսավորելու համար 2,5 անգամ մեծացնել գումարի չափը, ինչը Հակոբյանը հերքեց: Դիմեցի՞ք դատարան՝ հարցրինք պատգամավորին։

«Ոչ, չեմ դիմել, խորհրդակցեցի իրավաբանների հետ, ասացին` անլուրջ կայք է ռուսական այդ կայքը, այդ իսկ պատճառով չդիմեցինք. տեղյակ եք` ես հերքել եմ այդ ինֆորմացիան»: Այնքան բան է հերքվում, հետո մեկ էլ ու հաստատվում է։ «Չի կարող լինել նման բան. իրավաբանները գտան, որ դատարան դիմելն անիմաստ ժամանակի վատնում կլինի, որովհետեւ կարծես այդ կայքն այստեղ գրանցված կայք չէր»: Իսկ ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ հատկապես Դուք թիրախավորվեցիք։ «Չգիտեմ, չեմ կարող ասել երբեւէ նման գործունեության հետ կապ չեմ ունեցել»: Չե՞ք ուզում Ռուսաստանում հեղափոխություն անել։ «Երբեւէ»: Իսկ Նավալնու հետ առնչություննե՞ր… «Չեմ տեսել իրեն երբեւէ` դեմառդեմ»: Եթե Ռուսաստանում հեղափոխություն լինի, կողջունե՞ք։ «Չեմ մեկնաբանում, դա Ռուսաստանի գործն է, ոնց իրենք որոշեն»: