Բաքվի մառազմը. Աբիլովը «լրտեսել» է ՀՀ-ի օգտին և շփվել ԵՊՀ դասախոսների հետ

Նախօրեին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանում տեղի է ունեցել դատական նիստ՝ կապված Ադրբեջանի քաղաքացի Իգբալ Շահին օղլու Աբիլովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հետ: Այս մասին հայտնում է Հաքին.ազ-ը և մանրամասնում, որ Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է պետական դավաճանության մեջ՝ «կատարելով հայկական հատուկ ծառայությունների հրահանգները»։
Նշվում է, որ Աբիլով, ով բնակվում էր արտերկրում, ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում։
Վերջինս մեղադրվում է պետական դավաճանության մեջ՝ «երրորդ երկրի տարածքում տեղակայված հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքները և Ադրբեջանում էթնիկ հողի վրա թշնամություն հրահրելու հետ կապված գործողություններ կատարելով»:
Ըստ դատարանի, Աբիլովը «գաղտնի բանակցություններ և գործարքներ է կատարել, այդ թվում՝ SKYPE-ի միջոցով կապ հաստատելով և պահպանելով Երևանի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանի հետ, որը նպատակաուղղված աշխատանք է տանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»։
Ադրբեջանական դատարանի ցնդաբանության համաձայն, վերոնշյալ գործողություններում ներգրավված է եղել նաև Վարդան Ոսկանյանը /ըստ երևույթին իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոն վարիչ - Խմբ./, որին և մի շարք անձանց, իբր, «օգնել» է Աբիլովը:
Աբիլովին մեղադրանք է առաջադրվել ԱՀ ՔՕ մի քանի հոդվածներով, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
Կարծիքներ