Բախումները 17 մարդու կյանք են խլել Աֆղանստանի արեւմուտքում 

Բախումները 17 մարդու կյանք են խլել Աֆղանստանի արեւմուտքում 

Առնվազն 17 մարդ է զոհվել թալիբների եւ զինված մարդկանց խմբի միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով՝ Աֆղանստանի արեւմուտքում գտնվող Գերատ նահանգում։ Ընդ որում, զոհվածներից յոթը եղել են երեխաներ։ Բոլորը զոհվել են հրազենային վիրավորումներից։ Զոհվածների անունները չեն հրապարակվում։ Միաժամանակ, նաեւ՝ Աֆղանստանի ՆԳ նախարարության խոսնակ Քարի Սայիդ Հոսթին հայտարարել է, որ թալիբների հատուկ նշանակության ջոկատը Գերատում հանցախմբի վնասազերծման գործողություն է իրականացրել, որոնք կապ ունեն նահանգում մարդկանց առեւանգման դեպքերի եւ այլ հանցագործությունների հետ։ Թալիբները շրջապատել են այն տունը, որտեղ գտնվել են հանցագործները եւ սկսվել է փոխհրաձգություն։ Հոսթին ասել է, որ թալիբները կարողացել են ոչնչացնել երեք հանցագործի։