Խոլեստերինը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը
Գիտնականները պարզել են, որ խոլեստերինը կարող է բարձրացնել քաղցկեղի եւ գենետիկ խանգարումների բուժման արդյունավետությունը։ Դրան մասնագետները կարողանում են հասնել ՌՆԹ-ի հետ կապված հատուկ մեթոդի օգնությամբ։ Հետազոտությունները պարզել են, որ խոլեստերին պարունակող որոշ մոլեկուլներ կարողանում են անխոչընդոտ թափանցել թիրախային բջիջների մեջ, առանց առաջացնելու ՌՆԹ-ի դեգրադացիա։
Փորձարկումները ցույց են տվել, որ խոլեստերինով հագեցած մոլեկուլները կարողանում են ՌՆԹ-ն հաջողությամբ տեղափոխել չարորակ նորագոյացության բջիջների մեջ, այնտեղ առաջացնելով ինքնաոչնչացման մեխանիզմ։ Այս նոր տեխնոլոգիան, ըստ գիտնականների, կարող է ավելի անվտանգ ու արդյունավետ դարձնել մի շարք ծանր հիվանդությունների դեմ պայքարը։
Կարծիքներ