Մանրամասներ Երևան-Մեղրի մայրուղու խոշոր թունելի կառուցումից

Գրել էինք, որ քիչ առաջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը:
Նիստի օրակարգում կա 36 հարց, որից 32-ը չեն զեկուցվում, ևս երկու հարց էլ գաղտնի է:
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 200 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին`«Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում Քաջարանի թունելի կառուցման համար։ Որոշման նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստում։
7 կմ երկարությամբ թունելը նախատեսվում է կառուցել մայրուղու հարավային հատվածում՝ Քաջարան քաղաքի մոտ` Իրանի հետ սահմանի և Սիսիան քաղաքի միջև ընկած հատվածում։ Բացի այդ, այս ճանապարհի կառուցմանը զուգահեռ հավելյալ կկառուցվեն 4 կմ ընդհանուր երկարությամբ` հարավային կողմից Մեղրի–Քաջարան հատվածից, ինչպես նաև հյուսիսային կողմից` դեպի Քաջարան–Սիսիան ճանապարհները։
Քաջարանի թունելը թույլ կտա էապես արագացնել Հայաստանի հարավային հատվածից դեպի երկրի այլ հատվածներ ընթացքը։ Թունելը կանցկացվի Բարգուշատի լեռների լեռնանցքների տակով, որտեղ այժմ ճանապարհը շատ կտրուկ շրջադարձեր ունի: Ապագա թունելի վերևում գտնվում է Հայաստանի ավտոճանապարհների ամենաբարձր կետը (2 535 մ)։
Կարծիքներ