Գիտնականները Արեւի վրա վտանգավոր մասնիկներ են հայտնաբերել

Գիտնականները Արեւի վրա վտանգավոր մասնիկներ են հայտնաբերել

Ամերիկացի աստղագետները Արեւի վրա հայտնաբերել են պոտենցիալ վտանգավոր մասնիկներ են հայտնաբերել, որոնք արտանետվում են արեգակնային ակտիվության ժամանակ՝ մեծ արագությամբ։ Այդ մասնիկները, հասնելով Երկիր մոլորակին, կարող են խափանել արբանյակների աշխատանքը։

Scienve Advances հանդեսում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ մասնագետները ուսումնասիրել են բարձր էներգետիկ մասնիկները եւ պարզել, որ դրանք ունեն հատկություններ, որոնք հատուկ են պլազմային, որը գտնվում է արեւի պսակի ներքին շերտերում։

Պլազման արձակում է մասնիկներ, որոնք արագացնում են մեկ ակնթարթում մինչեւ մի քանի հազար կիլոմետր։ Տվյալները ստացվել են Wind զոնդի միջոցով, որը գտնվում է Արեւի եւ Երկիր մոլորակի միջեւ եղած ուղեծրում։